Նարեկ համայնք, գողտրիկ մի անկյուն, որը նման է լեռնային կղզու: Համայնքը գտնվում է Արարատի մարզի հյուսիս արևմտյան մասում, ծովի մակերևույթից 1050մ բարձրության վրա, մարզկենտրոն Արտաշատից 15կմ, մայրաքաղակից` 54 կմ և հանրապետական ճանապարհից ` 13 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1977թ – ին, որպես Քաղցրաշենի խաղողապտղատնկարանային սովխոզ (1985թ-ից` վերանվանվել է Նարեկ): Ի տարբերություն հարևան համայնքների, մեր բնօրրանն ավելի երիտասարդ է: Լինելով տարբեր համայնքներից, յուրաքանչյուրն իրգիտելիքն է ներդրել համայնքի զարգացմանը: Նարեկցին աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ, գյուղատնտեսության բնագավառում ` նորարարությամբ: Անկախ իրկրթությունից կամ պաշտոնից նարեկցին առանձնահատուկ հոգատարությամբ է մոտենում իր գործին, որի վառ ապացույցն է համայնքում օր օրի ավելացող կանաչապատ տարածքները:
ՀՀ Արարատի մարզի , Նարեկ համայնքը համեմատաբար երիտասարդ բնակավայր է, հիմնադրվել է 1977թ– ին: Սկզբնական շրջանում ստեղծվել է որպես Քաղցրաշենի խաղողապտղատնկարանային տնտեսությունև իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու (1985թ-ից` Նարեկ )։ Համայնքը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ։ Տեղադրված է Արարատյան դաշտի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1050 մ- 1150մբարձրության վրա։Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչևհոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Մթնոլորտայինտարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղն ունի առկա 255 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը,։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ,թռչնաբուծությամբ։
Տվյալներ չկան...
Facebook
YouTube