27.03.21
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հիմք ընդունելով Արարատի մարզպետ պարոն Թևոնյանի 22 մարտի 2021 թվականի թիվ 01/02763-2021 գրությունը Մարտի 27-ին Նարեկ համայնքում կազմակերպվեց շաբաթօրյակ,որի ընթացքում իրականացվեց համայնքի տարածքով անցնող հեղեղատարի հունի մաքրման աշխատանքներ, ազատվեց անբարեխիղճ բնակիչների կողմից թափված աղբից։ Հարգելի բնակիչներ խնդրում ենք, մաքուր պահեք մեր համայնքը։
|
|
09.02.21
Գյուղատնտեսական ապահովագրության մասին
|
Հարգելի հողօգտագործողներ Փետրվարի 11-ին ժամը 11:00- ին Ռոսգոսստրախ - Արմենիա ապահովագրական ընկերության մասնագետները այցելելու են Նարեկ համայնք,որպեսզի տեղում ներկայացնեն գյուղատնտեսական ապահովագրության պայմանների մասին և պատասխանեն Ձեզ հուզող հարցերին։ Հանդիպումը տեղի կունենա Նարեկի համայնքապետարանում ։ Սիրով սպասում ենք ։ Հարգանքներով Նարեկի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
26.01.21
ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Ոստիկանության Արտաշատի բաժինը տեղեկացնում է, որ գյուղական համայնքներում վերջին շրջանում մեծ տարածում է գտել անասնագողությունը։ Ուստի ոստիկանության Արտաշատի բաժինը հորդորում է լինել զգոն և աչալուրջ։ Հարգանքներով՝ Նարեկի համայնքապետարանի աշխատակազմ, Նարեկ համայնքի համայնքային ոստիկան ։
|
|
25.01.21
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Այսուհետ գործելու է անշարժ գույքի եկամտատեսակների համար նոր բացված հաշիվներ՝ 1. Անշարժ գույքի հարկ/ իրավաբան/ - 900415005603 2. Անշարժ գույքի հարկ/ ֆիզիկական անձ/ - 900415005991 3. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ (ՖԻԶ.) - 900415179036 4. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ (ԻՐԱՎ.) - 900415179200:
|
|
25.01.21
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն սեպտեմբեր ամսից մեկնարկել է «Հանուն Հայ զինվորի և Արցախի» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած զոհված կամ վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև Արցախից տեղահանված և հետ վերադարձած հայրենակիցներն։ Հումանիտար օգնությունը իրենից ներկայացնում է հագուստեղեն՝ նոր և օգտագործված, տարբեր տարիքային խմբերի համար, գերակշռում է կանացի հագուստը։ Կազմակերպությունը հումանիտար աջակցությունը տրամադրելու է իր գրասենյակներում՝ • Երևանում՝ Թումանյան 10, բն․ 7, հեռ․ +37460478989, մեկնարկ՝ 2021թ-ի ...
Մանրամասն |
|
14.01.21
ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ՆԻՍՏ
|
2021 թ․ հունվարի 21-ին ժամ 11։ 00 -ին տեղի կունենա ավագանու հերթական նիստ․ Օրակարգում 1. /02-Ա/ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍԱՅԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ։ Զեկ․ Քաջիկ Բեգլարյան 2. /03-Ն/ ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ: Զեկ․Քաջիկ Բեգլարյան 3․ /04-Ա/ ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Զեկ․ Փ․Հակոբյան 4․ /05-Ա/ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ,, ՆԱՐԵԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ,, ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ։ Զեկ․ Անիկ Հովհաննիսյան
|
|
08.01.21
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
|
2021 թվականի հունվարի 19-ին ժամը 11։00-ին Նարեկի համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում և լսումներ։ Օրակարգում 1․ Համայնքի ղեկավարի 2020 թվականի տարեկան հաշվետվության 2․ 2021 թվականի տարեկան բյուջեի եկամտային և ծախսային մասի ներկայացում։ 3․ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ,, ՆԱՐԵԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ,, ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |